Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:40 07-09-2023

Լեռնապատ գյուղում այրվել է խոտածածկույթ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 15։03-ին։ Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ։