Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:46 07-09-2023

ՊԵԿ-ն ամեն ինչ արել է, որ «Վայլդբերիս»-ը որևէ առավելություն չունենա․ Ռուստամ Բադասյան

Եթե «Վայլդբերիս»-ը հայաստանյան սպառողին ապրանք մատակարարելիս ԱԱՀ չէր վճարում, ապա այս տարվանից սկսած վճարում է։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա պնդմամբ՝ իրենք հետևել են, որ այդ ընկերությունը հավասար մրցակցային պայմաններում աշխատի։

«Հետևաբար, եթե հարցը կապված է ՊԵԿ-ին, ապա մեր մասով խնդիրը լուծված է։ ՊԵԿ-ն ամեն ինչ անում է և հետևում է, որ այդ ընկերությունն առավելություն չունենա որևէ առումով։ Վերջերս 3.2 մլրդ դրամի վերականգնում է տեղի ունեցել»,- հայտնեց ՊԵԿ նախագահը։

Հիշեցնենք, որ առևտրականներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել և պահանջել դադարեցնել «Վայլդբերիսի» գործունեությունը Հայաստանում։

Հավելենք նաև, որ, ըստ ՊԵԿ-ի, «Վայլդբերիս» ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան