Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 06-09-2023

Հաճելի ճանապարհ ա. Փաշինյանը Շիրակի մարզում է

Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում հետևել է դեպի Բավրայի մաքսակետ տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում․ «Այսօր այցելել եմ Շիրակի մարզ:

Ավարտական փուլում են Մ-1, Երևան- Գյումրի -Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը 443,5 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից»:

Ծանոթանալով ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին՝ Փաշինյանը նաև նշել է, որ հաճելի ճանապարհ է։