copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:29 05-09-2023

Փրկարարները մարել են Մեղրաշեն գյուղում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշեն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին: Այրվում է մարագում կուտակած մոտ 500 հակ անասնակեր: