copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:54 04-09-2023

Ճեմուղին չի պատկանում Երևանի քաղաքապետարանին և վերջինիս բյուջեով նախատեսած չէր դրա վերանորոգումը

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող ճեմուղու սալաքարերի քանդման դեպքը․

«Օրը վերջացավ։ Արձանագրենք ինչ է տեղի ունեցել։

Երևանի քաղաքապետարանի պատվերով Ծիծեռնակաբերդի ճեմուղու 250 մետր հատվածի 6.5 մետր լայնությամբ ճեմուղին ամբողջությամբ քանդվել է։

Ճեմուղին կառուցվել էր 1983 թվականին և մինչ օրս չուներ գեթ մեկ ջարդված տոմետ կամ եզրաքար։

Ճեմուղու տակ արված էր 20սմ-ից հաստ բետոն։

Երևանի քաղաքապետարանը պարզաբանեց, որ այդտեղով ճանապարհ է բացում դեպի համալիր՝ միջոցառումների ժամանակ և հրդեհի դեպքում օգտագործելու համար, այնինչ մենք ճշտեցինք, որ այդ ճանապարհով հարկ եղած դեպքում միշտ էլ հրշեջ մեքենան հանգիստ բարձրացել է։

Շինարարությունն ընթանում էր օրենքի կոպիտ խախտումներով՝
— Չկար տարածքի սահմանազատում։
— Չկար ինֆորմացիոն վահանակ։
— Չկար ծառերի սահմանազատում։

— Քաղաքապետարանը նախօրոք չէր հրապարակել և այսօր ևս չտրամադրեց նախագիծ՝ դրա փոխարեն բերել էին 1983 թվականի թղթի պատճեն՝ վրան կարմիր գրիչով խզբզած։

Ոստիկանները ձերբակալեցին 3 հոգու՝ տարածքում կանգնելու համար և 3 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին։

Ճեմուղին չի պատկանում Երևանի քաղաքապետարանին և Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսած չէր դրա վերանորոգումը։

Ճեմուղու աշխատանքներն իրականացվելմեն շատ անփույթ ձևով՝ վնասելով և՛ տոմետները, և՛ ծառերը, և՛ թփերը։

Իսկ հիմա ամենակարևորը՝ տոմետները տեղափոխվել են 4-րդ գյուղում ինչ որ մարդու սեփական տարածք, որը մենք բացահայտել ենք և որը նշված է կոորդինատներով։

Մնացած բոլոր հետևությունները թող Երևանի բնակիչներն անեն, իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին առաջարկում եմ սկզբի համար գոնե պատասխանել, էդ ո՞վա ասել տարեք ինչ որ մեկի սեփական տարածք, որ արել եք և ի՞նչու։

ՀՀ գլխավոր դատախազություն կխնդրեմ պարզեք, թե ոնց է Ծիծեռնակաբերդից քանդված հանրային գույքը հայտնվել ինչ որ անհատի տարածքում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ