Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 տարի առաջ - 13:36 04-09-2023

Հուշահամալիրի ճեմուղին իշխանության համար ընդամենը ճանապարհ է, ասֆալտապատումն էլ` ենթադրյալ քվե․ Թանդիլյան

Երևանի ավագանու ընտրություններին «Ապրելու Երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվա իշխանությունների համար քաղաքը շենք ու փողոց է, մեծ շինհրապարակ։

Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով քաղաքային ճեմուղու ամուր սալիկները, ճեմուղին վերածելով մեքենաների ճանապարհի։

Ամենակարևորը` ճեմուղին հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է, որն, ի սկզբանե սարքված է այն նպատակով, որ մարդիկ բարձունքով քայլելով հասնեն հուշահամալիր:

Արժանապատվությունը ուրացող իշխանությունը դետալ առ դետալ փորձում է քանդել մեր պատմությունը:

Հուշահամալիրի ճեմուղին նրանց համար ընդամենը ճանապարհ է, ասֆալտապատումն էլ` ենթադրյալ քվե:
Մենք թույլ չենք տալու վերացնել պատմությունն ու քաղաքային արժեքները` հանուն էժան փիառի:

Առավոտից մեր թիմակիցներն այնտեղ են՝ կանխելու վանդալիզմը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ