Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:35 04-09-2023

Մենք չենք ասել՝ քանդեք, ասֆալտ արեք, այլ ալտերնատիվ ճանապարհ ենք պահանջել

«Մարզահամերգային համալիրը երբևէ չի դիմել, որպեսզի ճանապարհը փոխարինվի ասֆալտով»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցումասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հուշահալիրի ճեմուղուն ընթացող քանդման աշխատանքներին։

Նրա խոսքով՝ մարզահամերգային համալիրը 1 տարուց ավելի է տարբեր ատյանների է դիմել, պահանջել, որ Մարզահամերգային համալիրը պետք է ունենա ալտերնատիվ ճանապարհ, քանի որ գործող միակ ճանապարհը նեղ է և խնդիրներ է առաջացնում մեծ միջոցառումների ժամանակ։

«Մի կառույց, որտեղ մինչև 10․000 մարդ է հավաքվում և այդ կառույցից ընդամենը մի ճանապարհ կա և այն էլ նեղ, դա հանցագործություն է, քանի որ խնդիրների դեպքում այդ ճանապարհը բավարար չէ ժողովրդի տարհանման կամ հատուկ տեխնիկա ընդգրկելու, օրինակ՝ հրշեջ մեքենաներ կամ շտապօգնության մեքենաներ, մարդկանց տեղափոխելու համար այդ մի ճանապարհը բավարար չէ, հատկապես, որ մեծ միջոցառումների դեպքում միշտ խցանումներ են լինում»,- ասաց Կարեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Սովետական միության տարիներին, երբ շենքը կառուցվել է, 2-րդ ճանապարհ է եղել, սակայն որոշ ժամանակ անց այն փակել են․
«Երկրորդ ճանապարհը եղել է, պարզապես, երբ սեփականատեր է հայտնվել այդ շենքում, նա 2-րդ ճանապարհը փակել և սարքել է աստիճաններ։ Մենք դիմել ենք, որ այդ երկրորդ ալտերնատիվ ճանապարհն անպայման վերականգնվի, որ նախ՝ մեծ միջոցառումների ժամանակ խցանումներ չլինեն, երկրորդ՝ Աստված մի արասցե, եթե ինչ-որ լուրջ խնդիր լինի, հնարավորություն լինի մարդկանց հանելու կամ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար։
Հիմա թե այդ ճանապարհը ոնց են սաքրում՝ քանդում են ասֆալտ են անում, թե բուլիժնիկները հանում, հետո նորից այդ բուլիժնիկներն են շարում, թե բետոնե ճանապարհ են անում, դա պատվիրատուն է անում ըստ նախագծի։ Մենք երբեք չենք դիմել, ասել՝ քանդեք, ասֆալտ արեք այդտեղ։ Մենք ասել ենք՝ ճանապարհ սարքեք, որ մեքենա մտնի Մարզահամերգային համալիրի տարածք, մեր դիմումը դա է»։

Ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճեմուղին «բարեկարգելու» մասին առաջինը խոսել է Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ։
«Ենթադրաբար այս տարի այլևս էլ չենք հասցնի, բայց դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին բավականին ոչ բարվոք վիճակում է,մենք քննարկել ենք այդ հարցը,պետք է խնդրեմ՝ հաջորդ տարվա համար գոնե մինչև ապրիլի 24-ը ամբողջապես բարեկարգենք այդ հատվածը, որեսզի ճեմուղին այդ վիճակում չլինի»,- 2023 թվականի ապրիլի 17-ին ասել էր Ավինյանը, սակայն չնշելով, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունից են նման դիմում ստացել։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ քանդում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու սալահատակը, փոխարենը ճանապարհն ասֆալտապատելու են։


Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար