Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:05 04-09-2023

Հայկ Մարությանի մամուլի խոսնակին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր թիմով նախատեսում էր քարոզարշավ անցկացնել Նորք-Մարաշ համայնքում։ Այս մասին քարոզարշավից ժամեր առաջ Oragir.News-ի հետ զրույցում ասել էր Մարությանի մամուլի խոսնակ Հովսեփ Կուբատյանը։

Նախատեսված քարոզարշավը, սակայն, հետաձգվել է։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Հովսեփ Կուբատյանի հետ՝ փորձելու ճշտել, թե ինչու քարոզարշավի մասնակիցները նախատեսված ժամին Նորք-Մարաշում չեն։ Մեր զանգին ի պատասխան Կուբատյանը հասցրեց փոխանցել միայն, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, բայց պատճառների մասին վերջինս ոչինչ չասաց։

Մենք կապ հաստատեցինք նաև Մարությանի նախընտրական շտաբի պետի հետ, ով նշեց, որ որևէ տեղեկություն չունի՝ արդյոք քաղաքական գործունեության հետ կապված է Կուբատյանին բերման ենթարկեը, թե ոչ ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով