copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:08 03-09-2023

Ադրբեջանական կողմը դարձյալ կրակել է «Սյունիք» օդանավայականի ուղղությամբ․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:

Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։