Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:32 02-09-2023

Փոխարինելու կարիք դեռևս չկար․ Ծիծեռնակաբերդի տոմետներն ապամոնտաժում են

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ գտնվում է Ծիծեռնակաբերդում՝ «Հավանա» ռեստորանից դեպի վերև բարձրացող հատվածում, որտեղ հին՝ սովետմիության տոմետներն ապամոնտաժում են։

Վերջինս նշում է, որ տոմետները լավ վիճակում են գտնվում և փոխարինելու կարիք դեռևս չկար․ առաջնահերթություն համարելու իմաստն անհասկանալի է, երբ ջարդված կտոր չկա, նստվածք չկա, գույները չեն թափվել, նորմալ տոմետներ են, որոնք կարող էին դեռ ծառայել գուցե տասնյակ տարիներ։