copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:30 01-09-2023

Զուգադիպությո՞ւն, թե՞ օրինաչափություն․ ՔՊ-ն կրկնօրինակում է թուրքական կարգախոսները

Ինչպես հայտնի է Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին։ Չնայած այն բանին, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը և հիշյալ երկրների հետ հարաբերությունների կարգավորումը բոլորովին կախված չէ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի անդամների ցանկությունից, այնուամենայնիվ թուրք-ադբեջանական տանդեմի կողմից պարբերաբար ներկայացվող պահանջներից, կամ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներից հետո Փաշինյանն ավելի համառորոեն է առաջ մղում իր խաղաղության օրակարգը։

Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները ոչ միայն կողմնակից են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, այլ նաև թուրքական քաղաքականության տարբեր ատրիբուտներ տեղայնացնում և կիրառում են ներհայաստանյան հարցերում, ինչը շատ հաճախ վրիպում է մարդկանց ուշադրությունից։

Մասնավորապես բազմիցս տեղեկացրել ենք, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության լոգոն կրկնօրինակված է թուրքական տեղական արտադրության ապրանքների լոգոյից, ինչի մասին իշխող թիմը չի սիրում խոսել, կամ պնդում է, որ դա զուգադիպություն է։


Հիշեցնենք, որ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն մասնակցում էր Ապագա կա կարգախոսով։ Մեզ հաջողվեց պարզել, որ այս կարգախոսը նույնպես իր նախադեպն ունեցել է Թուրքիայում։ Նմանատիպ կարգախոս՝ այստեղ ապագա կա, դեռևս 2019 թվականի նոյեմբերին ունեցել է Թուրքիայում գործող ծայրահեղ ազգայնական «Կրկին բարօրություն» կուսակցությունը, որը ՔՊ-ն ենթադրաբար թարգմանել և տեղայնացրել է հայկական իրականությունում։



Ներկայումս ընթացող Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին նույնպես ՔՊ-ի կարգախոսը պատահմամբ շատ նման է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կարգախոսներից մեկին։ ՔՊ-ն այս ընտրություններին մասնակցում է «Ասեք՝ կանենք» կարգախոսով, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2019 թվականին Ստամբուլի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է «Ինչ ասել ենք արել ենք, կրկին կանենք»։

Հատկանշական է, որ Էրդողանի կուսակցությունը պարտվեց 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում, իսկ դրանք չեղարկելուց և նոր ընտրություններ նշանակելուց հետո կրկին պարտվեց՝ ձայների խոշոր տարբերությամբ։ Փաստացի ՔՊ-ն հերթական անգամ կրկնօրինակել է թուրքական կարգախոսը, սակայն հաշվի չի առել, որ այն հաջողություն չի բերել Էրդողանի կուսակցությանը, ինչի հետևանքով երկրի ամենախոշոր քաղաքն ավելի քան 4 տարի է, ինչ ղեկավարվում է ընդդիմության կողմից։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունները այնքան են տարված թուրքական քաղաքականությամբ, որ պարբերաբար կրկնօրինակում են թուրքական տարբեր քաղաքական ուժերի կարգախոսները։ Թեև ՔՊ-ականները կարող են պնդել, որ այս ամենը զուգադիպություն է, սակայն տվյալ դեպքում զուգադիպությունները թույլատրելի քանակից շատ են, ինչը նշանակում է, որ դրանք արդեն օրինաչափություն են։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը