Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:30 01-09-2023

Պապիկյանն ասաց՝ միայն խաղաղության պայմանագրից հետո մեր գերիները կգան․ անհետ կորածների հարազատներ

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումը ոչ մի արդյունք էլ չտվեց»,- ավելի քան 3 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասացին անհետ կորած զինծառայողների ծնողները:

Նրանց խոսքով՝ նախարարը որևէ հարցի ստույգ պատասխան չի տվել. «Ասում է՝ մեզ հետ կապված չի, ադրբեջանական կողմից է խնդիրը:

«Պապիկյանը ծնողներին խոստացավ, որ ամեն մեկի հետ առանձին հանդիպում կունենա և մեզ հուզող հարցերին մասամբ կպատասխանի, կփորձի օգնել»,- ասաց Կարինե Մանավազյանը:

Անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի քույրը՝ Աիդա Աբրահամյանն էլ նշեց, որ Պապիկյանն իրենց ասել է՝ խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը:

«Ինքն ասում է՝ միայն խաղաղության պայմանագրից հետո մեր գերիները կգան: Իր պատասխանը մեզ չի բավարրել»,- ասաց անհետ կորածի քույրը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել