Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ․ ՀՀ ՊՆ
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: