Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:34-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղում՝ ՀԷԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ․ առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի անտառ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։