Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:29 31-08-2023

Այս իրավիճակի լուծումը բանակցողի ու բանակցային տրամաբանության փոփոխությունն է. Անդրանիկ Թևանյան

Այս իրավիճակի լուծումը կարող է լինել բանակցային տրամաբանության փոփոխությունը և այդ բանակցությունները վարողի փոփոխությունը: Այս մասին այսօր ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բանավոր ճանաչումն Ադրբեջանի կազմում էական վնաս է հասցնում Արցախի հայությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահերին։ «Գործող իշխանությունը նման թեզեր հնչեցնելու և նման քաղաքականություն իրականացնելու համար լեգիտիմություն չունի»,- ասաց Թևանյանը։

«Ամբողջ միջազգային հանրությունը, հղում անելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, կարողանում է մի կողմ քաշվել, բայց դա օբյեկտիվ հանգամանք է , որովհետև, եթե Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ապա բնական է, որ Ալիևը կարող է անել այն, ինչ տեսնում ենք, և հենց դա է պատճառը,որ մենք իշխանափոխությունը տեսնում ենք որպես հնարավորություն՝ Հայաստանի անվտագության ապահովման և Արցախահայության խնդիրների լուծման համար»,-նշեց նա:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի