Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:32 31-08-2023

Բյուջեից 3.4 մլրդ դրամ՝ համայնքների իրկանացրած 29 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար

«Նախագծով առաջարկվում է 9 մարզպետների աշխատակազմերին հատկացրեց 3 մլրդ 44 մլն դրամ 2021, 2022, 2023 թթ մի շարք սուբվենցիոն ծրագրերի՝ Կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը ներկայացրեց Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացվելիք գումարների չափերը

Նախարարի խոսքվ՝ ծրագրերի հիմնական մասը՝ 29 ծրագիր, 2022 թվականի են, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: Ընդհանուր 25 համայնքի է գումար հատկացվում 48 սուբվենցիոն ծրագրերի համար:

«Ընդհանուր առմամբ, այս որոշման ընդունման պարագայում Կառավարությունը 255 ծրագրի համար արդեն շուրջ 14.4 մլրդ դրամ կվճարի»,-հայտարարեց Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինանն էլ նախ հետաքրքրվեց՝ նիստերում իր բարձրաձայնած ծրագրերը երբեմն կրկնվո՞ւմ են, թե ոչ։ Ի պատասխան Սանոսյանը նշեց, որ դրանք մի մեծ ծրագրի ենթածրագրեր են և չեն կրկնվում, ինչից հետո Նիկոլ Փաշինյան արդեն սովորության համաձայն ընթերցեց բոլոր ծրագրերը՝ թվարկելով թե դրանցից որոնք է անձամբ տեսել:

Ամենից շատ դիտված