Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:34 30-08-2023

Ֆանտաստիկայից էլ այն կողմ է․ Մարությանը՝ պաշտոնյաների հետ հանդիպումների մասին

«Ես լրատվամիջոցներից այնպիսի բաներ եմ իմ մասին իմանում, որ ֆատաստիկայից էլ այն կողմ է»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպումներ է ունենում պետական համակարգում աշխատողների հետ։

«Դա ֆեյքերի ժանից է»,-ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկին Oragir.News-ի հետ զրույցում Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը, հիմնավորելով Մարությանի հանդիպումների փակ լինելը, ասել էր, որ այդ հանդիպումներին նաև պետական աշխատողներ են լինում, և նրանց համար անհարմարություն չստեղծելու համար են նաև այդ հանդիպումները փակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված