Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:26 30-08-2023

Եթե այսօր մարդիկ թուրքացել են ու մոռացել են Արցախը, ես մեղավոր չեմ. Արզաքանցյան

Oragir.News-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում քաղաքապետի այն թեկնածուներին, որոնք հրաժարվում են խոսել Արցախի խնդիրների մասին, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանն ասաց․ «Ես չեմ հարգում էն մարդկանց, որ կարողանում են մի վայրկյան մոռանալ Արցախը, Արցախի ժողովրդին։ Արցախը մեր Հայաստանի մարզերից մեկն է։ Եթե այսօր մարդիկ թուրքացել են ու քոռացել, ես մեղավոր չեմ։ Աշխարհը այսօր իրեն չլսելու տեղ է դրել»։

Արզաքանցյանը վստահ է, որ թեև աշխարհն անտարբեր է, բայց Աստված վերևից տեսնում է, և նրանք իրենց պատիժը կստանան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված