copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:30 30-08-2023

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ սալիկները պոկվել և թափվել են աստիճանավանդակի վրա

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, գետնանցումի պատի երեսպատման սալիկները պոկվել և թափել են աստիճանավանդակի վրա․ առկա է այլ սալիկների ընկնելու վտանգ:

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած երեսպատման սալիկները (13 քմ)։

Ամենից շատ դիտված