Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:00 30-08-2023

Երևանի փոխքաղաքապետը խուսափում է Արցախի վիճակի մասին խոսել, իսկ Փարիզի քաղաքապետը ժամանում է ՀՀ, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի

Երաժիշտ Միքայել Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկական պետության մայրաքաղաքի փոխքաղաքապետը, քաղաքապետի թեկնածուն, խուսափում է հրապարկային Արցախի այսօրվա վիճակի մասին խոսել, հորդորելով լրագրողներին վերալեկներից ու քաղաքային առօրյա խնդիրներից հարց տալ։ Իսկ Փարիզի քաղաքապետը, որ Ֆրանսիացի է, իր հսկայական մայրաքաղաքի հոգսերը թողած, ժամանում է Հայաստան, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի։

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: Շարասյունը գուցե Արցախ չմտնի, բայց առնվազն միջազգային ասպարեզում հայտնի քաղաքական գործչի հոգու ճիչն է։ Նրա հոգին ցավում է Արցախի, 120 հազար արցախահայության համար։ Իսկ Ավինյանը հոգի չունի։ Սիրտն էլ լոկ քաղաքապետ է ուզում»։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին