Ուղիղ եթեր
Մշակույթ Տեսանյութ 2 տարի առաջ - 00:16 27-08-2023

Ամենքս այն արտույտն ենք, որ ոտքերը դեմ տված մեր բաժին երկինքը պահում ենք. Լուսինե Նազարյան

«Նման փառատոնները ոչ միայն մեր օրերում, առհասարակ բոլոր օրերում են կարևոր, սրանք անհրաժեշտություն են, մասնավորապես «Գութանը»։

Վերջերս մի կարծիք եղավ, այսինքն հարցադրումը եղավ, եթե Արցախը նման օրհասական վիճակում է, մենք ինչպես ենք հավաքվում «Գութան» նշելու։ Մենք հավաքվում ենք, որպեսզի միասնական լինենք և ուժեղանանք։
Ազգային մշակույթը ուժեղացնող է»,- Oragir.News-ի հետ զրույցում «Գութան» փառատոնի մասին ասաց Նուբար ազգագրական համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը։

Նազարյանի խոսքով՝ մենք ամենքս այն արտույտն ենք, որ ոտքերը դեմ տված մեր բաժին երկինքը պահում ենք։
Ինչ վերաբերում է Արցախի տեսազնագով փառատոնին միանալուն, վերջինս ասաց.
«Վերջերս այդքան չէի հուզվել։ Շատ դժվար է, երբ չես կարողանում գնալ Արցախ, որովհետև 2 տարի անընդմեջ «Գութանը», երբ Երևանում կայացել էր, մենք 2 տարի այստեղից հետո հասնում էինք Արցախ և նույն թափով «Գութանը» տեղի էր ունենում Արցախում՝ Վերածննդի հրապարակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ