copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:28 24-08-2023

Ադրբեջանական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները. Փաշինյան

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը ազդարարում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ դրույթի չկատարելը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:

Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմի տեղեկություններով Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար հրաժարվում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա:

«ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ-ի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այս համատեքստում էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ-ի տարածք, այլև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, այլև Գետաշենի, Մարտունաշենի և մյուս այլ շրջանների հայերը արժանապատվորեն իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին»,-հայտնեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի նոր առաջարկները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից