Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:16 23-08-2023

Նա կարողացավ ժողովրդի էմոցիան գողանալ՝ բռի մեջ պահելով Հայաստանը․ Ռուբեն Հակոբյան

«Մայր Հայաստան» դաշինքը հանրահավաք է իրականացնում։ Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև դաշինքի անդամ Ռուբեն Հակոբյանը։ Իր ելույթի սկզբում նա շնորհավորեց Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի կապակցությամբ։

«Ջրբաժանի նշանակություն ունեցող ընտրություն է Երևանի ավագանու ընտրությունը։ Հերթապահ խոսքեր չեն։ Թիմը ունի Երևանի զարգացման հրաշալի ծրագիր։ Դա մշակույթի զարգացման, արվեստի, ճարտարապետության, գիտության փայլուն ծրագիր է, բայց կարծում եմ, բոլորիս համոզմունքն է, որ որևէ ծրագրային դրույթ չի իրականացվի, քանի այս հռչակագիրը գլխատողը այսօր նստած է իշխանության։ Հավատացեք մեր, ձեր կյանքի փորձով, որ որևէ խոստում չի իրականացվել։ Ընդհակառակը, ղալաթ է արել, որ ասել է Արցախը Հայաստան է, և վերջ։ Ծնկաչոք ասաց՝ կներես, Ալիև՛, Արցախը Ադրբեջան է, և վերջ։ Սրբություն չունեցող մարդը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է նույնիսկ ներողություն խնդրել նրանից, ով որ ծաղրածու է անվանել իրեն։ Նա կարողացավ ժողովրդի էմոցիան գողնալ՝ այսօր բռի մեջ պահելով Հայաստանը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը