Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:11 23-08-2023

Մեր սկզբունքներն են ազնվությունը, արդարությունը, պրոեսիոնալիզմը․ Մեսրոպ Առաքելյան

Հպարտութուն է ծնվել, ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ դարերի պայքարը, նպատակը՝ ունենալ անկախ պետականություն, դառնում է իրականություն։ Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը՝ շնորհավորելով բոլորին ՀՀ Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ։

«ՈՒ թեև այս 33 տարիների ընթացքում ՀՀ-ն բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, սակայն մեզ հաջողվել է պահպանել, ամրապնդել այն պետականությունը, որ մասին մի քանի հարյուրամյակ երազել են մեր նախնիները։ Եվ մեր առաքելությունը կաանում է նրանում, որ այս պետականությունն ամրապնդենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին։ Մեր թիմը պատրաստ է ստանձնել այդ առաքելությունը և առաջիկա ընտրություններով տանելով հաղթանակ՝ ամրապնդել և ուժեղացնել նախ Երևանը, ապա նաև ամբողջ Հայաստանը, որովհետև ԵՐևանը ոչ միայն Հայաստանի, այլ համայն հայության մայրաքաղաքն է։ Երևանում իրականացվող փոփոխությունները տարածվելու են և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ ամբողջ հայկական աշխարհի վրա»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշեց, որ այսօր մեկնարկած քարոզարշավին Երևանի տարբեր թաղամասերում ներկայացնելու են իրենց ծրագրերը ոչ միայն թե ինչպես են փոխելու Երևանը, այլև թե ինչպես է իրենց քաղաքական գործունեությունը շատ կարճ ժամանակահատվածում ուժեղացնելու ՀՀ-ն և Արցախը․ «Կուսակցության գործունեության շատ կարճ ժամանակահատվածում մենք ապացուցեցինք մեր հայրենակիցներին, որ մեր սկզբունքներն են ազնվությունը, արդարությունը, պրոեսիոնալիզմը, և դրա շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակում մի շարք համայնքներում ստանալ մեր հայրենակիցների վստահությունը։ Վստահ եմ, որ այս նույն առաքելությամբ մենք կստանանք նաև երևանցիների վստահությունը»։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար