copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:41 22-08-2023

Երեխային բռնության ենթարկած մայրը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ

Անչափահաս աղջկան սեռական և ֆիզիկական բռնության ենթարկած կնոջը այսօր տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։ Oragir.news-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ասաց, որ անչափահաս աղջկան բռնության ենթարկած կնոջ՝ Աննա Արևշատյանի առողջական վիճակը նորմալ է։

Աննա Արևշատյանին 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխեն մեկուսարան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մայրն իր մանկահասակ դստերը խոշտանգում:

Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում և նվաստացնում դստերն իր մյուս երեխաների աչքի առջև, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը: Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել և բերման էր ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:

Նշենք, որ երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխայի բռնաբարելու համար:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ