copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:10 22-08-2023

Դավիթ Սեդրակյանն անցել է իշխանությունների կողմն ու ինտենսիվ շինարարություն է իրականացնում. «Փաստ»

Փաստ օրաթերթը գրում է.

«Էրեբունու նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որը պատգամավոր էր դարձել «Հայաստան» դաշինքի ցուցակով, 2021 թվականի հոկտեմբերին մանդատը անակնկալ վայր դրեց։ Մեր ունեցած տեղեկություններով, նա արագորեն անցել է գործող իշխանությունների կողմը։

Արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հիմա ինտենսիվ շինարարական աշխատանքներ ու կառուցապատումներ է իրականացնում «Բիդեք» ընկերությամբ։ Դա նույն ընկերությունն է, որը ժամանակին Թոխմախի կամ Վարդավառի լիճը 99 տարով վարձակալել է, բայց պարտավորությունների չկատարման արդյունքում առկա է բնակիչների լուրջ դժգոհությունը։

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ իշխանափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին Թոխմախի Մհերի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ Հավելենք նաև, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ ապօրինի գույքի գործընթացի հետ կապված որոշ նախկին պաշտոնյաներ ինդուլգենցիա են ստացել»։

Մանրամասները՝ Փաստ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ