copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:20 18-08-2023

Անկարան չի հրաժարվում հացահատիկային համաձայնագիրը վերականգնելու մտքից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Անկարան չի հրաժարվում Մոսկվային համոզելու և Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը վերականգնելու մտադրությունից, որից ռուսական կողմը դուրս է եկել դեռևս հուլիսի 18-ից։

Թուրքական իշխանամետ Yeni Şafak պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը մտադիր է հանդիպել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու հացահատիկի համաձայնագրի վերագործարկման հարցը։

Թերթի փոխանցմամբ՝ ներկայումս Թուրքիայում քննարկվում են սեւծովյան նախաձեռնության զարգացման երեք սցենարներ․

Մասնավորապես առաջինը ենթադրում է, որ չի հաջողվի ելք գտնել իրավիճակից, ինչն իր հերթին կհանգեցնի «պարենային ճգնաժամի սրման»։ Երկրորդ սցենարը ենթադրում է «միակողմանի գործողություններ և այլընտրանքային երթուղիներ՝ երկու երկրների համաձայնագրերի հիման վրա»։ Դրանում հաշվի են առնվում ուկրաինական ցորենի մատակարարումները Դունայով կամ ցամաքային ճանապարհով, Եվրամիության երկրների միջոցով։ Երրորդ սցենարով հացահատիկի գործարքը կարող է վերականգնվել նախկին ձևաչափով, իսկ Ռուսաստանի բոլոր պահանջները կկատարվեն։

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վերջին տարբերակը թույլ կտա կանխել գլոբալ ճգնաժամը։

Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը ռուս գործընկերոջ հետ հանդիպման արդյունքների հիման վրա մտադիր է հանդիպել նաև ուկրաինական կողմի հետ։ Այս հանդիպումներից հետո կարող է տեղի ունենալ նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպումը։



Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա