Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:50 16-08-2023

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով նման փորձառություն ունեցող դիվանագետի նշանակումը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձել առեւտրատնտեսական եւ էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Երկուստեք կարեւորվել է ս.թ. օգոստոսի 10-ին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման եւ ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ փոխվարչապետի համանախագահությամբ գործող Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը եւ դրա շրջանակներում քննարկվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան