copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:59 16-08-2023

Թագուհի Թովմասյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման որոշումը վերացնելու պահանջով Վարչական դատարան է դիմել, դատավոր Անի Չիլինգարյանը հայցը վարույթ չի ընդունել:

Տեղեկացանք, որ նա բողոքարկել է դատարանի որոշումը վերաքննիչ, բայց հայտնի չէ, թե երբ կքննեն բողոքը։

Նշենք, որ վարույթ չընդունելու որոշումը հիմնավորել են նրանով, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի տիրույթից, այն ընտրովի պաշտոն է, ուստի դատարանում քննության ենթակա չէ։

Հիշեցնենք, որ ժամանակին նույն խնդրին էր բախվել նաեւ Նաիրա Զոհրաբյանը, ում ՔՊ-ն հեռացրեց նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Եվ նա փորձում էր վերականգնվել՝ դիմելով Սահմանադրական դատարան, բայց նույն պատճառաբանությամբ նրա հայցն էլ մերժվեց։

Թագուհի Թովմասյանը մեզ փոխանցեց՝ համոզված է, որ դատարանի միջոցով վերականգնելու է իր լիազորությունները հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հակառակ դեպքում պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա դատավորից պահանջում է հրապարակավ պարզաբանումներ ներկայացնել, թե Փաշինյանից ինչ ճանապարհով է հրահանգ ստացել իր հայցը չընդունելու վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում