copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:05 24-07-2023

Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել ՄԻՊ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները:

Թովմասյանն այս մասին հայտնեց հրավիրված ասուլիսում:

Ըստ պատգամավորի՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը եղել է իշխանության քաղաքական որոշումը, որևէ հիմնավորում չկա: Թովմասյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն, այնուամենայնիվ, շարունակելու է, միջազգային դերակատարներին գրություն ուղարկելիս, իրեն ներկայացնելու է որպես «հանձնաժողովի՝ ապօրինաբար պաշտոնազրկված նախագահ»:

«Բայց ես չեմ հանձնվել: Այսօր արդեն Վարչական դատարան մուտք եմ արել և պահանջում եմ դատարանից վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը ծայրից ծայր տեղի է ունեցել ապօրինի: Ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը նշեց՝ ինքն ունեցել է անաշխատունակության թերթիկ, նախապես գրավոր տեղեկություն է ներկայացրել ԱԺ նախագահին և նրա պաշտոնակատարին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցի քննությունը կհետաձգվի, մինչև ինքը կկարողանա ներկայանալ աշխատանքի:

«Նրանք չեն լսել և իմ դիմումն անպատասխան են թողել, քննարկել ու քվեարկել են ինձ լիազորություններից զրկելու հարցը, ինչի համար ես դիմել եմ Վարչական դատարան»,-ասաց Թովմասյանը՝ վստահություն հայտնելով, որ իր լիազորությունները վերականգնվելու են դատարանի միջոցով:

Ազգային ժողովը հուլիսի 11-ին փակ գաղտնի քվեարկությամբ դադարեցրել էր Թագուհի Թովմասյանի լիազորություններն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ նիստերի դահլիճում հարցի քննարկմանն ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում