Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 15-08-2023

Արցախում ո՛չ դպրոցական հագուստ կա, ո՛չ՝ գրենական պիտույք

«Արցախի երեխաներն արդեն մի քանի տարի է նորմալ կրթություն չեն ստանում. և՛ հոգեպես են վատ վիճակում, և՛ նորմալ կրթության հետ կապված։ Գրենական պիտույքներից հասցրել եմ մի քանի բան գնել, սակայն շատ բաներ կիսատ են մնացել, իսկ խանութներում չկան. օրինակ նկարչական ալբոմ, մասնիկների տետր, և էլի շատ բաներ։ Դպրոցական հագուստ Արցախում նույնպես հնարավոր չէ գտնել, չկա»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի մի բնակչուհի, ում երեխան այս տարի պետք է հաճախի առաջին դասարան։

Նա ասաց, որ դպրոցական հագուստից բացի չկա նաև աշնանային տաք հագուստ․ «Մոտ մեկ տարի է բլոկադայի մեջ ենք, ոչ մի բան չի ներկրվել։ Չեմ պատկերացնում, եթե մի քիչ ցրտի երեխաները ոնց են դպրոց գնալու, երեխա են, մեծանում են, շորերը փոքրանում են։ Պայուսակներն էլ են շատ քիչ, հաստատ բոլորին չի հերիքի։ Ինչ-որ միջոցներ են ձեռնարկում՝ մեկը մյուսին օգնելու համար, որ օգտագործած պայուսակներն ու գրքերն իրար փոխանցեն։ Քանի որ այբբենարան էլ չկա, ասել են՝ ծանոթ բարեկամ գտեք, իրար փոխանցելով դաս կանեք»։

Բնակչուհու խոսքով՝ նախորդ տարիներին Արցախի կառավարությունը ֆինանասական աջակցություն է տրամադրել առաջին դասարան հաճախող երեխաներին, սակայն այս տարի այդ աջակցությունը չի լինելու։

«Ամեն տարի ԿԳՄՍ-ն առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակ, գրենական պիտույքներ, և 20․000 դրամ, բայց այս տարի կարծում ենք, որ չեն տա։ Միայն մի բարեգործական կազմակերպություն ասել է, որ դպրոցական պայուսակներ է արտադրելու, որ բաժանի երեխաներին, չգիտենք, ոնց կլինի»։

Անդրադառնալով Արցախում դպրոցների բացմանը՝ ծնողն ասաց, որ դպրոցները փակ պահելու մասին խոսակցություն չկա, սակայն շատ ծնողներ կարծում են, որ բացելը սխալ է։

«Եթե այսպես շարունակվի, ոչ մի փոփոխություն չլինի, երեխաները կիսասոված, կիսահագնված լինեն, անհնար կլինի նրանց ուղարկել դպրոց։ Ի՞նչ իմանանք, գուցե երեխան սովածությունից ուշաթափվի, կամ մրսի, քանի որ տաք հագուստ չկա։ Դրա համար, եթե այս ամենն այսպես շարունակվի և ելք չգտնեն, իմաստ չկա դպրոցները բացելու»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել