copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:40 11-08-2023

Ո՞ր նախարարներն ու պաշտոնյաներն են մեկնում արձակուրդ

Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել ՝ պաշտոնյաներին արձագուրդ տրամադրելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ օգոստոսի 10-ից 10 օրով արձակուրդ է գնացել պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը: Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը:

Օգոստոսի 10-ից 11 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Օգոստոսի 10-ից 5 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Օգոստոսի 8-ից 10 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Օգոստոսի 8-ից 10 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել նաև Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը: Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Օգոստոսի 8-ից 12 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել Վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը: Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը