Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:00 11-08-2023

Շուշիի մանկապարտեզի երեխաների մեծ մասը տրանսպորտային խնդրի պատճառով չի կարողանում հաճախել մանկապարտեզ

Շուրջ ութսուն երեխա, շրջափակման պատճառով առաջացած տրանասպորտի խնդրով պայմանավորված, չի կարողանում հաճախել Շուշիի` Ստեփանակերտում վերաբացված մանկապարտեզ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանը։

«2022-2023 ուսումնական տարում Շուշիի պետական մանկապարտեզն ուներ 173 սան, ինտենսիվորեն հաճախում էր շուրջ 150-ը։ Լիակատար շրջափակումից հետո հանրային տրանսպորտի գործունեության դադարեցման պատճառով հաճախող երեխաների թիվը խիստ նվազել է։ Ութամսյա շրջափակման ընթացքում ծանրագույն դժվարությունների միջով ենք անցել. կոլեկտիվի անդամները տեղահանվելուց հետո փորձեցին նորից արարելու հնարավորության ստեղծել, այս ընթացքում ունեցանք սննդի, նաեւ գազամատակարարման հարուցած խնդիրներ։ Տեւական ժամանակ է` մեր մանկապարտեզի փոքրիկները նոր խաղալիք չեն ստանում, ինչն իր հերթին երեխայի հոգեբանության վրա իր դրոշմն է թողնում, բայց աշխատողները ձգտում են ինքնաշեն խաղալիքներով, տարբեր խաղերով երեխաներին կտրել այս իրավիճակից` փորձելով գոնե մանկապարտեզում գտնվելու ժամանակահատվածում նրանց անհոգ առօրյա պարգևել»,-մանրամասնել է Է. Աբրահամյանը։

Տնօրենը նշում է՝ սնունդ քիչ թե շատ ապահովում են, բայց լիովին խախտված է սահմանված սննդակարգը։ Չեն կարողանում ապահովել վիտամինների անհրաժեշտ քանակը, միայն ձգտում են, որ երեխան սոված չմնա։ Կապված հովհարային անջատումների հետ՝ մանկապարտեզում աշխատում են հստակեցված գրաֆիկով, որպեսզի ճիշտ ժամանակին կերակուրը պատրաստ լինի։

«Կոլեկտիվի սփոփանքն այն է, որ բոլորս միասին ենք աշխատում, նույն ցավով տառապում, կարողանում ենք հասկանալ մեկս մյուսին ու օգնել։ Շրջափակված Արցախում խնդիրները հաղթահարելու միակ միջոցը իրար սատարելն է։ Գտնում եմ, որ պետք է դիմակայենք, քանի որ այլ տարբերակ չունենք, որովհետև հողը, որ շաղախված է մեր տղաների արյամբ, շատ թանկ է»,-եզրափակել է Շուշիի մանկապարտեզի տնօրենը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին