Ուղիղ խոսք Ներքին 2 տարի առաջ - 17:00 08-08-2023

Իրանց դրել են ակուլաների տեղ, երբեմն ակուլաներն էլ են կիլկի դառնում․ Ֆիրդուսիի բնակիչները զայրացած են

«Ոչ միայն Շողիկ Երանյանից, այլև դատարանից նույնպես ակնկալիք չունեմ, որովհետև տարիուկես է այդ անօրինականությունների մեջ շաղաղված ենք։ Հիմա բնակիչներին կանչել է, որ բանակցություններ վարեն։ Ես բազմիցս ասել եմ և հիմնավորում եմ իմ ասածները, որ ես՝ որպես 33-րդ թաղամասի բնակիչ, պատրաստ եմ լիցենզիա ներկայացնել։ Մենք մեր ուժերով պատրաստ ենք ցանկացած կառուցապատում անելու։ Ձեր միջոցով դիմում եմ ԾԻԳ-ին, եթե չեք կարողանում սարքել, չեք կարողանում բավարարել, թող տան ինձ ոչ բանկից եմ փող եմ ուզում, որ իրենցից»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչներից մեկը։

Նշենք, որ այսօր Ֆիրդուսիի բնակիչներն բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանին, սակայն վերջինս թաղամասի բոլոր բնակիչներին չընդունեց, նրա աշխատասենյակ բարձրացան 3 բնակիչ։

Ուշագրավ է, որ Oragir.News-ի մուտքը քաղաքապետարանի մասնաշենք նույնպես արգելվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում