copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:03 07-08-2023

Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` Արցախում զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար․ Արման Թաթոյան

Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում (Լեռնային Ղարաբաղ) զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար։ Այս մասին միջազգային ուղերձ է հղել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Արցախում տեղի է ունենում զանգվածային [մարդասիրական] աղետ։ 120.000 հայեր արդեն 240 օր է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Մարդիկ, հատկապես երեխաները, հղի կանայք և տարեցները թերսնման պատճառով բախվում են առողջական սուր խնդիրների: Արցախում բացակայում են ամենաանհրաժեշտ սննդամթերքն ու կենսական կարևոր ապրանքները։

Ադրբեջանի հայատյաց ֆաշիստական քաղաքականությունը և միջազգային իրավունքի հանցավոր խախտումների համար անպատժելիությունը խթանում են Արցախում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ նոր և ավելի դաժան վարքագիծ: Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը ադրբեջանական իշխանության գլխավոր առաջնահերթություններն են։

Միջազգային առանցքային արժեքների նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը հասել են հնարավոր ամենաբարձր մակարդակին։

Նրանք արդեն նույնիսկ քաղաքացիական բուժառուի (պացիենտի) են առևանգում ԿԽՄԿ-ի կազմակերպած տեղափոխության ժամանակ, ինչին ադրբեջանական կողմը տվել էր իր նախնական համաձայնությունն ու հաստատումը:

Չի կարելի թույլ տալ, որ այս [մարդասիրական] աղետը շարունակվի։ Անհապաղ գործողությունները բացարձակ անհրաժեշտություն են հենց այս պահին՝ իրական մարդկային կյանքեր փրկելու համար»,- նշվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից