Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:02 07-08-2023

Արթուր Թովմասյանը Արցախի ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի ժողովրդանպաստ գործունեությունը:

ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստիացնելով, որ կառաջնորդվի արդեն իսկ կառուցված հիմքերով:

2023 թվականի օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը