Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:50 07-08-2023

Chevrolet-ն ու Vaz 2107-ը բախվել են Երևանյան լճի մոտ. մեքենաները վերածվել են մոխրակույտի. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, բախվել են Chevrolet և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենաները ամբողջությամբ վերածվել են մոխրակույտի:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, ովքեր 2 հոգու տեղափոխել Այրվացքաբանության ազգային կենտրոն:

Վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է երթևեկության համար միակողմանի և խցանում տեղի չունենալու համար տեղում ծառայություն են կատարում պարեկները:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ