Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:20 07-08-2023

Ադրբեջանի ցանկացած քայլ անվտանգային առումով ռիսկային է. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ցանկացած առաջարկության հիմքում պետք է ընկած լինի անվտանգությունը։ Այս մասին Հարությունյանն ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված և ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դեպքին:

Արցախի նախագահը շեշտել է, որ Վագիֆ Խաչատրյանի դեպքը դրա վառ ապացույցներից է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ անվտանգային առումով ռիսկային է։ «Մի մարդ, որ որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ամենածանր հոդվածներով փորձում են մեղադրել: Պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է»,- ասել է նա:

Հարությունյանի խոսքով` եթե Ադրբեջանում կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախում ապրող ցանկացած քաղաքացու այդ մեղադրանքը կարող են առաջադրել:

Անդրադառնալով իրենց ձեռնարկած քայլերին` Հարությունյանը նշել է.

«Մենք փորձում ենք ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջոցով տեղեկություններ ունենալ, կարծես առողջական առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ ծանր վիճակ է, դրա համար էր տեղափոխվում Երևան, դրա համար մենք պայքարելու ենք, որ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շաըտ կարևոր է, հետագա մեր բոլոր շփումներում, քայլերում դա հիմք ենք ընդունելու. Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են փորձելու հետագայում վարվել մնացածի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել է Լաչինի միջանցքի տարածքում տեղակայված ապօրինի անցակետից։ Ադրբեջանում րան շինծու մեղադրանք են առաջադրել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան