copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:28 01-08-2023

Դավիթ Տոնոյանը հաստատեց իր նվիրվածությունը Փաշինյանին

«Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե հրատապ է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում, առնվազն զարմանք է առաջացնում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը։

«Տոնոյանը նաև իրավաբան է, իսկ ըստ Սահանադրության՝ Գերագույն հրամանատար դառնում են պատերազմի ժամանակ։ Հայաստանը պաշտոնապես չի եղել որևէ պետության հետ պատերազմի մեջ, որովհետև պատերազմի դեպքում իրավական ակտեր են ընդունվում։ Հաջորդը․ ինչ է նշանակում խաղաղ պայմաններում, որն է դրա հիմնավորումը, ես դա չեմ հասկանում։ Ես կարող եմ ասել, որ եթե որևէ այլ պարզաբանում չլսեմ պարոն Տոնոյանից, ինքնին այդ միտքը պարզ է տպավորություն ստանալու»։

Անդրադառնալով Տոնոյանի դիտարկմանը, թե պատերազմի օրը որևէ մեկին հայտնի չէր, Նահապետյանն ասաց, որ հենց Փաշինյանն էր հայտարարել, որ պատերազմից 2-3 օր առաջ իմացել են, թե որ օրն է թշնամին հարձակվելու։

«Ամեն դեպքում, եթե հակառակորդը բավականաչափ մեծ ուժերի կենտրոնացում ունի, որը ոչ միայն սադրանքի, անգամ լայնածավալ պատերազմական գործողության է տանում։ Ընդ որում՝ ուժերի, զինտեխնիկայի, անձնակազմի կենտրոնացում սահմանին, մինչ այդ մի քանի զորավարժությունների անցկացումը ու դրա անվան տակ զինտեխնիկայի կենտրոնացումը ինքնին պատերազմ սկսելու հավանականության մասին է խոսում։ Եթե անգամ մեր հետախուզությունը տվյալներ չի հաղորդել, այնուամենայնիվ Օնիկ Գասպարյանի արձագանքում Փաշինյանին երևում էր, որ նա պատերազմի հավանականությունը շատ մեծ է գնահատել։ Այդ մասին սեպտեմբերի սկզբին հայտնել է, բայց բավականաչափ միջոցներ ձեռք չեն առնվել։ Եթե անգամ հստակ օր չի հայտարարվել, ինչին ես թերահավատ եմ, ապա ուժերի նման կենտրոնացումը ինքնին ցույց էր տալիս, որ հավանականություն կա պատերազմ սկսելու։ Հայկական կողմն այդ դեպքում երկու բան կարող էր անել․ եթե հայկական կողմը հստակ գիտեր, որ պատերազմ է լինելու, կարող էր կանխարգելիչ հարված հասցնել այնպես, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը դա արեց անցած տարի փետրվարի 26-ին։ Երկրորդ բանը, որ կարելի էր անել, զորամասերից զինտեխնիկայի և անձնակազմի ամբողջովին տեղափոխումն է։ Զորամասերում պետք է մակետներ դրվեին, որպեսզի հակառակորդը չիմանար, որ մենք իրազեկ ենք իր ծրագրերի մասին։ Փաստորեն, Դավիթ Տոնոյանը փորձում է արդարանալ, թե ինչու զինտեխնիկան ու անձնակազմը չեն տեղափոխվել պահեստային տարածքներ, ինչի պատճառով մենք հսկայական կորուստներ ենք ունեցել առաջին մի քանի օրը, երբ հակառակորդը հարվածներ է հասցրել զորամասի անձնակազմին ու զինտեխնիկային։ Տոնոյանն արդարանում էր, բայց այդ արդարացումները որևէ հիմնավորում չունեն»։

Անդրադառնալով զորակոչի կասեցման մասին տեղեկութունները կեղծ որոկելուն՝ Նահապետյանն ասաց, որ եթե զորակոչը կասեցված չէր, ապա ինչու Փաշինյանը հրապարակավ զորակոչը փոխարինեց կամավորական ջոկատներով հավաքագրելով և այդ ջոկատները մարտի դաշտ տանելով։

«Այդ ջոկատների անձնակազմերը ո՛չ զորավարժարաններում էին միասին ներդաշնակվել, ո՛չ զենքին, զինամթերքին ծանոթ, ո՛չ էլ այդ վայրերին։ Այսինքն, ջոկատներով մարտի դաշտ ուղարկելու հետևանքները տխուր էին լինելու։ Ընդ որում՝ Փաշինյանը դա ասել էր պատերազմը սկսելու սկզբի օրերին։ Ի՞նչ է, զորահավաքը ձախողե՞լ էր, որ Փաշինյանը նման բան էր ասում։ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ պետք է ջոկատներով գնալ, արդեն ինքնին զորակոչի կամ ձախողման մասին է խոսում, կամ Փաշինյանի դիլետանտ կեցվածքի, քանի որ զենքի չտիրապետող մարդկանց ջոկատներ էին կազմում և ուղարկում մի բանակի դեմ կռնելու, որը զորավարժարաններում պատաստվել էր ու զենքի տիրապետում էր։ Փաշինյան Նիկոլի միայն այդ հրահանգը քրեորեն պատժելի արարք է։ Կան կարգադրություններ, հրահանգներ, որոնց պետք էր իրավական գնահատակններ տրվի։ Ինչ վերաբերում է Սու30-ների գնմանը և Տոնոյանի հարցին, այդ ի՞նչ սպառազինություն և ռազմական տեխնիկա պիտի գնվե՞ր, որ Սու 30-ների գնումը չարդարացված է, գնդապետն ասաց, որ ինքնին գաղտնիք է, թե ՍՈՒ–երի փոխարեն ինչ պետք է գնվեր, բայց փաստ է, որ ՍՈՒ-երը, որոնց վրա ռազմական ծախսերի հոդվածով մեծ գնում էր ներդրվել, փաստացի պատերազմի ժամանակ զրո արդյունք են ապահովել, քանի որ պատերազմի ժամանակ այդ ՍՈՒ-երը առանց սպառազինության են գնվել։

Դա պաշտոնական դիրքրի չարաշահում էր, ու սխալ որոշում, որը բերեց ծանր հետևանքների։ Դրա փոխարեն պետք էր գնել ռադիոէլեկտրոնային պայքարի և ԱԹՍ խոցող զենքեր։ Օրինակ՝ ռուսական արտադրության զինատեսակ կա, որոնք այսօր թուրքական բայրաքթարները փայլուն խոցում են Ուկրաինայի երկնքում։ Դա «Կրասուխա» զինատեսակն է և խոցող Պացին տիպի զինատեսակը։ Միաժամանակ, ՏՈՌ-երը, որ գնվել էին, պլանավորվածի կեսն էր բերվել։ Այսինքն, ՀՕՊ և ՌԷՊ միջոցները բավարար չէին հակառակորդի առավելությունը երկնքում չեզոքացնելու համար»։

Անդրադառնալով Տոնոյանի հարցաքննության մասին ընդհանուր տպավորությանը՝ Նահապետյանն ասաց, որ չի ցանկանում խիստ գնահատականներ հնչեցնել, քանի որ նա անազատության մեջ է։ բայց իմ գնահատականն այն է, որ նա ցուցադրեց Փաշինյան Նիկոլի հանդեպ իր նվիրավածությունը, ակնկալելեվ որոշակի հետևանքներ։ Ի տարբերություն Օնիկ Գասպարյանի, ով կետ առ կետ հիմնավորում էր բացթողումները, այսօր մենք տեսանք մարդու, ով պատերազմը փայլուն կերպով տանուլ է տվել, դա քիչ էր, հիմա է Փաշինյանին խաղաղ պայմաններում Գերագույն հրամանատարի կարգավիճակ է ուզում տալ։ Միայն այդ ձևակերպումից, կարծում եմ, արդեն հասկանալի է Դավիթ Տոնոյանի մոտեցումը։ Երբ նա դուրս գա, ու կյանքը մի վիճակ բերի, որ ես առիթ ունենամ հանդիպելու Դավիթ Տոնոյանին, իրեն ասելու եմ այն ամենը, ինչի մասին հիմա կլռեմ»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից