copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:16 01-08-2023

Քաղաքի վերջին հանրային տարածքները որպես փոխհատուցում տալիս են մի քանի հարյուր ձայնի համար․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունն էլի փորձում է, ինչպես Պռոշյանը կասեր՝ «թոզ փչել» երևանցու աչքերին։

Իբր մտահոգվելով շինարարական փոշու և աղբի մեջ կորած Երևանի մասին, քաղաքապետարանը հպարտորեն հայտարարում է, թե շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջներ է ներդնելու։ Բայց մոռանում է երևանցուն բացատրել թե ինչպե՞ս և ինչո՞ւ է շինթույլտվություններ շռայլում։

Այս տարվա առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ռեկորդային՝ 1828 շինթույլտվություն։ Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ինչ-որ ձայներ հավաքել շինթույլտվությունների դիմաց՝ դրանով այլանդակելով Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը։

Երևանը վերադառնում է 2000-ականներ, երբ քաղաքի ամեն փոքր հատվածը ծայառում է բացառապես բիզնես և անձական շահերի։ Ընդհանրապես, երբ գնում ես քաղաքի տեսքի աղճատման հետքերով, մանավանդ բակերում, մայթերի վրա, մեծամասամբ հասնում ես ինչ-որ ժամանակ ընտրական գործընթացի ինչ-որ մասնակցի, երբ իշխանության համար ձայներ ապահովելու դիմաց ինչ-որ մեկն արժանացել է «պարգևի»՝ ստանալով Երևանից մի կտոր՝ հանուն սեփական բարեկեցության։

Կարգերն ու բարքերը, փաստորեն, չեն փոխվել։ Նույն ագահությամբ քաղաքի վերջին հանրային տարածքները որպես փոխհատուցում տալիս են մի քանի հարյուր ձայնի համար…»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել