copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:18 01-08-2023

Դավիթ Տոնոյանը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի՝ քննիչի հանձնաժողովում ասած մտքերին։

Վրթանեսյանը գրել է․

«Տոնոյան Դավիթի ասածներն իմաստ չունի քննարկել մի պարզ պատճառով. նա պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել։ Ընդ որում կապ չունի, բանտում նստած է պատանդ, թե, ասենք՝ տանը նստած։

Երբ երկիրն ազատագրենք նիկոլաթուրքական օկուպացիայից ու եթե մինչ այդ Տոնոյանը ողջ մնա (շատ բան իմացող վկաներին, ինչպես գիտեք, հանցագործները չեն սիրում), այդ ժամանակ գուցե և իմաստ կունենա արդեն նորմալ քննիչներին տված իր ցուցմունքները քննարկել։

Ամեն դեպքում մեր ապագա ազգային պետությունում Տոնոյանի պես անսկզբունք կերպարները չպիտի, պայմանական ասած, «բաժնի վարիչից» ավելի բարձր պաշտոն ստանան»։

Ամենից շատ դիտված