copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:10 01-08-2023

Զինված ուժերի վիճակը գնահատվում էր բավարար ՀՀ-ի և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար․ Տոնոյան

Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնայանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ եղել է 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ։

«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման իմ փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստանում էինք պարբերաբար»,- հայտարարեց Տոնոյանն՝ ընդգծելով, որ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց իրավիճակը ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել։

Հարցին, թե որքանով էին մեր զինված ուժերը պատրաստ պատերազմին՝ Տոնոյանն ընդգծեց, որ իր լիազորված մասով ԶՈՒ վիճակը գնահատվում էր բավարար ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման համար։

Նրա խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել. «Հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր Զինված ուժերը գտնվում էին։ Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է։ Մարտ վարելու, պաշտպանական կեցվածք վարելու առումով Զինված ուժերի պատրաստվածությունը բավարար էր»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը