copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:39 28-07-2023

Ֆրանսիայի դեսպանը և ԱԳ նախարարը քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և իր վստահությունն է հայտնել, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ՝ դրանց ներկայիս առանձնաշնորհյալ բնույթին համապատասխան:

Դեսպանն իր կողմից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր ակտիվ գործունեությամբ առավելագույնս նպաստել երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր հետաքրքրությունների վրա հիմնված հարաբերությունների ընդլայնման համար:

Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ակտիվ փոխայցելություններն ու բարձր ձևաչափերով պարբերական շփումները, որոնք իրենց նպաստ են բերում ներկայիս՝ մարտահրավերներով լինի իրավիճակում փոխգործակցության նոր եզրեր գտնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ՝ այդ թվում նաև անդրադառնալով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Արարատ Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Կարևորելով մինչ այս արգելափակման վերացման հարցում հնչած հստակ գնահատականները՝ նախարար ընդգծել ընդգծել է առկա մեխանիզմներն այդ ուղղությամբ արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը:

Անրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում հայկական կողմի տեսլականին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է այդ հարցում շահագրգռված դերակատարների հստակ քայլերի և շարունակական ներգրավածության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի