copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:24 28-07-2023

Տիգրան Առաքելյանը կալանավորվել է․ նա պատմել էր Արգշիտի Քյամայանի կողմից խոշտանգվելու մասին

Հուլիսի 27-ին կալանավորվել է ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։ Այս պահին Առաքելյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Տիգրան Առաքելյանի կալանքի որոշումը կայացրել է վերաքննիչ դատարանը։ Մեկ ամիս առաջ, երբ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Առաքելյանի նկատմամբ կալանք կիրառելու քննիչների միջնորդությունը, դատախազությունը բողոքարկել էր այն։

Հիշեցնենք նաև, որ մոտ 1 ամիս առաջ նա տեսանյութ էր հրապարակել, որում Առաքելյանը պնդում էր, որ խոշտանգումների է ենթարկվել անձմաբ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և Երևանի քննչական վարչության պետի կողմից։ Այդ մասն նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերով, որոնց վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել։

Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով՝ «Շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափով» եւ 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Դատավորի, դատախազի․․․ վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելը»։ Նշենք, որ Տիգրան Առաքելյանն անցնում է նաև Վարդան Ղուկասյանի՝ Դոգի եւ Արտակ Գալստյանի գործով։

Առաքելյանի կինը՝ Անուշիկ Սերոբյանն ասաց, որ գործը ընթացքին ու մանրամասներին ծանոթ է այնքանով, որքանով գրվել է մամուլում։

«Քանի որ փաստաբան չունենք, պրոցեսներին մասնակցել է Տիգրանը, և ընթացի մասին տեղյակ է միայն նա։ Մենք այլ տեղեկատվություն չունենք։ Դատի ժամանակ հանրային պաշտպան է եղել, որի մասին Տիգրանն իմացել է դատարանում, նրան դատարանի դահլիճից կալանավորել են։ Չգիտենք անգամ թե ով է եղել հանրային պաշտպանը»։

Անդրադառնալով ԱԱԾ-ում հարուցված վարույթին՝ նա նշեց, որ Տիգրանին հարցաքննել են, դատաբժիշկը ստուգել է։

«Միայն այդքանը, ակնհայտ հետքերից նկատել եմ, որ աջ թևի արմունկին խոշոր վնասվածք կար, ու նաև ձեռնաշղթաների հետքերն էին, դաստակներին վերքեր էին։ Հիմա, անկեղծ ասած, ես մտավախություն ունեմ, որ իրավիճակը կարող է կրկնվել»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են