copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:55 30-09-2023

Ոչ մի նոր ծրագիր էլ չկա. Մեսրոպ Առաքելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Արդեն 3 տարի է՝ Արցախի տեղահանված բնակիչների համար գործում է աջակցության ծրագիր՝ ամսական 40.000 դրամի չափով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով արցախցիներին աջակցություն տրամադրելու Փաշինյանի հայտարարությանը:

«Այդ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր մինչև 2020թ. ապրել են պատերազմի արդյունքում կորցրած տարածքներում։

Եվ ահա հիմա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու։

Ոչ մի նոր ծրագիր էլ չկա։

Ի դեպ, այդ բոլոր շահառուների համար կար նաև այլ ծրագիր. նրանք բոլորը այդ գումարը ստանում էին մինչև նոր բնակարանի ստանալը։

Հետևաբար, Արցախի բոլոր բնակիչները պետք է դառնան նոր բնակարան ստանալու ծրագրի շահառու։

Դրա մասով լուծումների ու Արցախի բյուջեի 144 մլրդ դրամի ճակատագրի մասին կխոսեմ առաջիկայում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը