copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:20 27-07-2023

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ի համար հրամայական է համարում ԼՂ օգնություն հասցնելուն աջակցելը

Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելը խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է գիտակցի անխոչընդոտ մատակարարումների հրատապ անհրաժեշտությունը։

«Առաջնահերթություն տալով տուժած բնակչության բարեկեցությանը՝ ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը հնարավորություն կտա մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարմանն ու բաշխմանը:

Եվրոպական Միության և նրա անդամ երկրների համար հրամայական է ակտիվորեն աջակցել և օգնել տարածաշրջանին մարդասիրական օգնություն հասցնելու գործում», - ասել է Լուկաս Ֆուրլասը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։

Ֆուրլասը նաև ընդգծել է, որ ի պաշտոնե խոսում է իր տասնյակ գործընկերների անունից և նրանց հաստատակամ զորակցությունը փոխանցում ծանր պայմաններում գտնվող արցախահայությանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը