Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:47 26-07-2023

Արցախի շրջափակումը հետապնդում է ժողովրդին բռնի ենթարկեցնելու նպատակ. Շվեդիա-Հայաստան բարեկամության խմումբ

Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը 2023 թվականի հուլիսի 25-ին հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խորապես անհանգստացածենք Արցախի իրադրությամբ:

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանության կողմից հովանավորվող հատուկ ծառայության գործակալները, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, շրջափակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի 120000 բնակիչ հայտնվել է պաշարման մեջ: Ավելին, Արցախի Հանրապետության մոտ 30 հազար բնակիչ զրկվել է հայրենիք վերադառնալու հնարավորությունից, նրանցից հազարավորները դեռևս չեն միացել իրենց ընտանիքներին:

2023 թվականի հունվարի 9-ից խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Արցախի միջև գործող միակ բարձր լարման գծով, որն առաջացրել է էներգետիկ և մարդասիրական լուրջ խնդիրներ: Օրական վեց ժամ էլեկտրաէներգիա է սպառվում, 48 տոկոսով նվազել է Էլեկտրաէներգիայի սպառումը:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը անօրինական անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, ինչը մենք դատապարտեցինք մեր նախորդ հայտարարության մեջ և կրկնում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և առևտրային ազատ ու բաց տեղաշարժ:

Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջովին շրջափակեց Լաչինի միջանցքը, երկու ուղղություններով արգելեց անհատների և առաջին անհրաժեշտության իրերի (սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, վառելիք) տեղափոխումը, այդ թվում՝ Կարմի խաչ միջազգային կազմակերպության և ռուսական խաղաղապահների միջոցով:

Հունիսի 5-ից մարդասիրական առաքումների կասեցումներին զուգահեռ սպառվում են սահմանափակ ներքին պաշարները, որոնք ավելի են վատացնում իրավիճակը, սնունդը, դեղորայքը, վառելիքը, առաջին սպառման ապրանքները շուտով լրիվ կսպառվեն՝ 120 հազար բնիկ հայերին մեկուսացնելով և թողնելով զանգվածային ճակատագրական հետևանքների շեմին:

Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից նրա մեկուսացումը, որը հետապնդում է Արցախի ժողովրդին բռնի ենթարկելու նպատակ, խորացնում է հումանիտար ճգնաժամը և հիմք է ստեղծում մարդկության դեմ Ադրբեջանի շարունակական հանցագործությունները ցեղասպանության հանցագործության վերածելու համար։

Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը կոշտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի վճռի դրույթների, Միջազգային դատարանի որոշումների խախտումը, ինչպես նաև հետևել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների կոչերին: Մենք նաև կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել