Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:03 25-07-2023

Այդ պատգամավորի աշխատավարձը ամբողջությամբ պահովում է ՀՀ կառավարությունը․ Փաշինյանը՝ Մետաքսե Հակոբյանի մասին

Լրագրողներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը։

Հակոբյանի հարցին ի պատասխան, թե ով է Փաշինյանին իրավունք տվել Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը դեռևս Ազգերի լիգան է վիճելի տարածք համարել, համարել Ադրբեջանի մաս, ով է իրավունք տվել Արցախը դնել սակարկման, պատասխանեց, որ ինքն իսկապես չպիտի որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը, այլ այդ հարցը պետք է որոշեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները։

Իսկ լրագրողի հավելյալ հարցին, թե որն է Փաշինյանի՝ որպես ՀՀ վարչապետի ֆունկցիան, եթե նա չի կարող ապահովել ՀՀ և ԼՂ անվտանգությունը, ասաց, որ իր ֆունկցիան է՝ ապահովել, որ Հայաստանը տնտեսական-անվտանգային բոլոր առումներով զարգանա այնպես, որ ինքը կարողանա իր բոլոր կարիքները, այդ թվում՝ անվտանգային, ապահովել։

«80-ականների զենքերի համար է՞լ եմ ես մեղավոր, ամեն ինչի համար էլ ե՞ս եմ մեղավոր։ Իմ գործառույթն այն է, որ Հայաստանում տնտեսական աճ լինի, Հայաստանի պետական բյուջեն ունենա միջոցներ, որպեսզի ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը։ Իսկ մեր գործընկերներին էլի եմ ասում՝ պետք չէ այդ խոհանոցային թեման անընդհատ առաջ բերել։ Ազգային ժողովի պատգամավորը, որ հիմա հարց տվեց, իր աշխատավարձը ամբողջությամբ և հետևաբար իր խոհանոցի պարունակությունը պահովում է ՀՀ կառավարությունը, վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք, ասեք՝ վատն է, որովհետև մեր շահերը լավ չի պաշտպանում։ Ու հետ խոսում ես, բոլորը հերոսներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան