copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:51 10-09-2022

Արցախի ԱԺ նախագահը ցավակցել է Մետաքսե Հակոբյանի եղբոր մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբոր՝ Գրիգորի Հարությունի Ասլանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

«Հարգարժան տիկին Հակոբյան,

Ցավով տեղեկացանք Ձեր սիրելի եղբոր’ Գրիգորի Ասլանյանի անժամանակ մահվան մասին։

ԱԺ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն և զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին կիսում մեծ վիշտն ու կսկիծը։

Թող Աստված խաղաղության մեջ պահի Գրիգորի Ասլանյանի հոգին և մխիթարություն և սփոփանք պարգևի հարազատներին»,-ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ասված է ցավակցական խոսքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ