copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:27 25-07-2023

Ոչ քաղաքական լուծումներն ի սկզբանե որևէ արդյունք չեն տալու․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին օրերին Արցախում ու Հայաստանում մի շարք ակցիաներ են իրականացվում շրջափակումը դադարեցնելու կոչերով, հնչում են տարբեր հայտարարություններ: Այս ամենի հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան, այդ թվում՝ հասցեականության առումով: Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Խորին հարգանքներս մեր հայրենակիցներին, ովքեր մասնակից են բոլոր միջոցառումներին, որոնք այս օրերին տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում»։

Պատգամավորը հիշեցրեց իր ֆեյսբուքյան գրառումը, ուր նշել էր, թե անգամ շնորհակալություն չի պատրաստվում հայտնել, որովհետև ցավը բոլորինս է։ «Այդուհանդերձ, այս օրերի ընթացքին հետևելով՝ հուսով էի, որ, ի վերջո, նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ առանց հասցեականության և առանց ՀՀ կառավարության առաջ պահանջ ներկայացնելու այդ ամենը որևէ արդյունք չի տալու։ Այս ամենը, ցավոք, իշխանությունների կազմակերպածն է։ Այն իշխանությունը, որը վախենում է Նիկոլ Փաշինյանից, այդկերպ նաև ժողովրդին է փորձելու ուղղորդել»,-ընդգծեց Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանը, միևնույն ժամանակ, հուսով է, որ հենց ժողովրդի մեջ կլինեն սթափ ուժեր, որոնք կգիտակցեն պահի լրջությունը. «Եթե իրականում ինչ-որ բան փոխելու նպատակ կա, պետք է պահանջները հասցեական լինեն։ Այն կոչերը, թե «ակցիաները քաղաքական չեն», մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում, քանի որ դրությունը, որում մենք այսօր գտնվում ենք, հենց քաղաքական է։ Ոչ քաղաքական լուծումներն ի սկզբանե որևէ արդյունք չեն տալու։ Չեմ կարծում, որ այս տապին նաև հավատով ակցիաների եկած մարդկանց այդպես տգեղ ձևով օգտագործելը ճիշտ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը